Բավ է պառակտվել
19-01-2015 10:37

Հակառակորդը կիրառել է ականանետեր, դիպուկահար հրացաններ եւ գնդացիրներ

Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաեւ ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ եւ գնդացիրներ: Նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են մշտական վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: