Բավ է պառակտվել
06-08-2015 16:10

Հայաստան են ժամանում ռուսական բուհերի շրջանավարտները

ՌԴ Հարավային ռազմական շրջանի Հայաստանում գտնվող ռազմական հենակայն են ժամանում ՌԴ բոլոր շրջաններից բուհերի, ակադեմիաների և ռազմական ուսումնարանների շրջանավարտներ: Սպաները ռազմական պատարստություն կանցնեն ռազմաբազայի Գյումրու և Երևանի կայազորերում, հայտնում է ՀՌՇ մամլո ծառայությունը:
Բուհերի շրջանավարտներին դիմավորելու և տեղավորելու համար Երևան և Գյումրի քաղաքների օդանավակայաններում աշխատում են հատուկ խմբեր` նրանց դիմավորելու և ծառայության ապագա վայրեր ուղարկելու համար: Նոր ժամանած սպաները ծանոթանում են իրենց կոլեկտիվներում աշխատանքի առանձնահատկություններին, Անդրկովկասի այն ժողովուրդների պատմությանը և ավանդույթներին, որոնք գտնվելու են զորամիավորման տարածքում, պատրաստվում են հոգեբանական թեստի և ստորաբաժանումների հրամանատարության գլխավոր ստուգարքներին և նորմատիվներին: Հրամանատարական միավորումը բոլոր անհրաժեշտ պարագաներով և բնակելի տարածքով կապահովի ժամանածներին: Շրջանավարտների 10 տոկոսից մի փոքր ավելին արդեն ամուսնացած են և ունեն երեխաներ: Չամուսնացածենրին տեղավորելու են սպայական հանրակացարանում, իսկ ընտանիք ունեցողներին կտրամադրվեն բնակարաններ բանակային քաղաքներում: Այս տարվա սեպտեմբերի կեսերից շրջանավարտ սպաները բարձրալեռնային Կամհուդ հրաձգարանում միավորման հրամանատարի և նրա տեղակալների հսկողությամբ կանցնեն 10-օրյա հրամանատարական-կազմակերպչական հավաքենր, որոնց նպատակն է լեռնային պայմաններին, շոգ կլիմային հարմարվելը և պաշտոնի ընդունելը: