23-03-2017 13:13

ՀՀ-ում ավարտվել է զինված խմբավորման կողմից իշխանությունը զավթելու փորձի վերաբերյալ գործի քննությունը

Հայաստանի Ազգային անվտանգության քննչական կոմիտեում ավարտվել է Արթուր Վարդանյանի կողմից զինված խումբ ստեղծելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 24-ին հարուցված քրեական գործի քննությունը, այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է իրականացվել թվով 33 անձանց նկատմամբ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու համար:
Հաղորդագրությունում նշվում է, որ 2016 թ. հունիսի 8-ին 4 անձի մասով գործն անջատվել է, հանցավոր խմբավորմանն անդամակցման մասով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ «Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու և փոխադրելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան:
20 անձանց առաջադրված մեղադրանքները (Արթուր Վարդանյան, Արա Պողոսյան, Էդվարդ Ներսիսյան, Տիգրան Բոյաջյան, Վահագն Սալնազարյան, Ավետիս Բարեյան, Արթուր Եղիազարյան, Վաղինակ Ստեփանյան, Արման Հայրապետյան, Գևորգ Ջնդոյան, Ասյա Մկրտչյան, Մարինե Կաթանյան, Նելլի Մինասյան, Անտոն Դիկրան Թոթոնջյան, Խաչիկ Ավետիսյան, Արկադի Մարդոյան, Հարություն Սարիբեկյան, Վահան Շիրխանյան, Գառնիկ Մարգարյան, Վլադիմիր Առաքելյան) լրացվել են իշխանությունը զավթելու նախապատրաստության մասին հոդվածով:
Գործը դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Եվս 9 մեղադրյալների նկատմամբ նախաքննությունը շարունակվում է:
Նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ և մեծածավալ քննչական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննությունների, առերեսումների, խուզարկությունների, փորձաքննությունների արդյունքում հավաքված ապացույցների, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում ստացված տվյալների համակցությամբ պարզվել է, որ Արթուր Վարդանյանն, ունենալով զինված գործողությունների մասնակցության փորձ և ռազմական հմտություններ, իշխանությունը զավթելու նպատակով ստեղծել է հանցավոր համագործակցություն:
2015 թ. մայիսից Ա. Վարդանյանը ձեռնամուխ է եղել ՀՀ քաղաքացիների ներգրավելու, զենք-զինամթերք հայթայթելու և իշխանությունը զավթելուն ուղղված այլ գործողությունների իրականացմանը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2015 թ. նոյեմբերի 25-ին հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել էր: Հայտնաբերվել էին մեծ քանակի ռազմամթերք, պայթուցիկ և այլ նյութեր, զինվորական հանդերձանք, փաստաթղթեր և այլ իրեր: