Բավ է պառակտվել
17-03-2016 13:16

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Մարտի 17-ին, ժամը 01:13-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01:02-ին (Գրինվիչի ժամանակով` 21:02-ին) Հայաստանի ԱԻՆ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հյուսիսային լայնության 40.980օ և արևելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով՝ Ստեփանավանից 10 կմ դեպի արևելք, երկրաշարժ է գրանցել: Ստորգետնյա ցնցումների օջախը 10 կմ խորությամբ է, ուժգնությունը՝ 2.8 մագնիտուդ: Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում՝ 3-4 բալ, Ագարակ քաղաքում՝ 3-4 բալ, Վանաձոր քաղաքում՝ 2-3 բալ և Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: