Բավ է պառակտվել
02-08-2016 12:19

Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը:

Այս տեղեկությանը ճշտելու համար, գնորդի կարգավիճակում, այցելելով զենքի վաճառքով զբաղվող խանութներ, դրանցից մեկում աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ։ Վաճառողը նշել է, որ այս օրերին, ՊՊԾ գնդի և դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, վաճառում են միայն պնևմատիկ զենքեր, որոնք վտանգավոր չեն և գրանցման կարիք չունեն։

«Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետև ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու»,– հավելել է խանութի աշխատակիցը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ոչ հերքել, և ոչ էլ հաստատել են զենքի վաճառքի մասին  տեղեկությունը։

Ընդ որում, բացի այն, որ ոստիկանությունն արգելել է զենքի վաճառքը,  նաև որսորդներից և զենք ունեցող այլ անձանցից պահանջել են հանձնել զենքերը։