Բավ է պառակտվել
12-01-2016 16:33

Հայաստանում խոզի գրիպի հետեւանքով 7-րդ մահն է գրանցվել

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ հունվարի 12-ին, գրանցվել է խոզի գրիպից մահացության դեպք: Տեղեկությունը հաստատեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ չհայտնելով այլ մանրամասներ: Մեր տեղեկություններով մահացածը կին է: Նշենք, որ սա արդեն խոզի գրիպից մահացության 7-րդ դեպքն է Հայաստանում: