Բավ է պառակտվել
08-11-2016 09:34

Հայաստանում հանցագործությունների թվի աճ է արձանագրվել

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հանրապետությունում գրանցվել է հանցագործության 14 հազար 237 դեպք:

Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս տարի գրանցվել է սպանության 59 դեպք, սպանության փորձի՝ 26, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 859, սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների 97 դեպք, որից 19-ը՝ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ: Ի դեպ, սպանությունները նախորդ տարվա համեմատ աճել է ուղիղ 20-ով, սպանության փորձերը՝ 3-ով, բռնաբարության կամ բռնաբարության փորձերը՝ 7-ով:

2016թ. հունվար- սեպտեմբերին գրանցվել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառության 2 հազար 132 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 հազար 192-ի դիմաց, որից 496-ը՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որից 126-ը մահվան ելքով էր: Նշենք, որ 2015թ. հունվար- սեպտեմբերին գրանցվել է մահվան ելքով 167 դեպք:

Նշենք, որ 2015թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 12 հազար 827 հանցագործություն: