Բավ է պառակտվել
13-01-2016 11:55

ՀՀ-ում գրանցվել է խոզի գրիպից մահացության 10-րդ դեպքը

Այսօր ՀՀ բուժհիմնարկներում արձանագրվել է մահվան 2 դեպք` H1N1 վիրուսից: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«50-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»,-ասված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ: 
Նշենք, որ մինչ այժմ ՀՀ-ում խոզի գրիպից մահացության 10-րդ դեպքն է:

Ավելի վաղ հաղորդվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 50-ամյա տղամարդու մահվան մասին, սակայն կենտրոնից նշել էին, որ հիվանդի մոտ խոզագրիպի առկայությունը կհաստատվի կամ կհերքվի դիահերձումից հետո: