Բավ է պառակտվել
31-05-2016 12:22

Ձերբակալվել է ՀՀ ԶՈՒ մեկ գեներալ և երկու գնդապետ.Քննչական կոմիտե

Տարբեր քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ի երեկոյան ձերբակալվել են երեք զինվորականներ: Լուրը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Նրանք ձերբակալվել են տարբեր քրեական գործերի շրջանակներում: Ձերբակալվածները կասկածվում են տարբեր արարքներ կատարելու մեջ: Մի դեպքում՝ մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, մեկ այլ դեպքում՝ ըստ նախնական տվյալների, ուռճացված գներով գնումներ կատարելու մեջ»,- ասաց Տռուզյանը:

Ձերբակալված զինվորականներն են գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը (լուսանկարում), գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Մելս Չիլինգարյանը ՀՀ Զինված ուժերի սպառազինության վարչության պետն է: