29-07-2016 10:30

Գորիսում վրաերթի հետևանքով 11-ամյա երեխա է մահացել

Սյունիքի մարզում երեկ ժամը 19:40-ի սահմաններում մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 20-ամյա Նվեր Հովակիմյանը Գորիս քաղաքի Անկախության փողոցում իր վարած Mercedes մակնիշի 59 RP 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գորիս քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 11-ամյա Արշակ Տատինցյանին:

Վրաերթի ենթակված երեխան տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են փախուստի դիմած Ն. Հովակիմյանին, ով բերման է ենթակվել ոստիկանության Գորիսի բաժին: