Բավ է պառակտվել
21-12-2016 13:50

Աշխատանքներ են տարվում՝ ՀՀ բանակում կանանց կամավոր ծառայության հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ. Նախարար

Հայաստանի Հանրապետությունում աշխատանքներ են տարվում բանակում կանանց կամավոր ծառայության հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ. Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով «ազգ բանակ» գաղափարախոսությունը կյանքի կոչելու մասին:
Նախարարը նշեց, որ խոսքը գնում է ազգի բարոյահոգեբանական կայունության ամրացման մասին, և որ բանակը կարող է հայրենասեր երիտասարդություն տվող լավ դպրոց դառնալ:


Նրա խոսքերով զինված ուժերը պետք է իրենց ներդրումն ունենան նաև երկրի տնտեսության զարգացման հարցում՝ ռեսուրսների ավանդական սպառողից վերածվելով շոգեքարշի՝ տնտեսական առաջընթացի համար:
« Այս գաղափարը կյանքի կոչելու համար մենք աշխատում ենք Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը «փակ ակումբ»-ից վերածել « բաց »-ի՝ հասարակության համար: Որտեղ կկարողանան փոխշահավետ համագործակցություն ունենալ, ոչ միայն տեղական, այլ նաև արտասահմանյան ընկերություններն ու գիտական կենտրոնները»,- նշել է նախարարը:
Խոսելով ռազմական արդյունաբերության այն արտադրանքների մասին, որոնք Հայաստանը կարող է առաջարկել Ռուսաստանին, ՀԱՊԿ գործընկեր երկրներին և արտասահմանյան այլ գործընկերներին, Վիգեն Սրգսյանը թվարկել է. հետախուզության և կրակի կառավարման համար նախատեսված օպտիկա-էլեկտրոնային և ռադիոտեխնիկական համակարգերը, լազերային տեխնիկան, բջջային ռադիոլոկացիոն և թվային ռադիո-հերթափոխային կայանները, տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցները, տեղեկատվական- վերլուծական և հատուկ նշանակության ավտոմատացված համակարգերը, հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի արդիականացման սարքերը, ինչպես նաև տարատեսակ նշանակության մարզասարքերը:
Նախարարը նշել է, որ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտները ակտիվորեն զբաղվում են անօդաչու թռչող սարքերի նախագծմամբ, որոնք իրենց հատկանիշներով չեն զիջում արտասահմանյան նմանատիպ սարքավորումներին:
Խոսելով ՀՀ Պաշտպանության նախարարության առաջ կանգնած խնդիրների մասին նախարարը մատնանշել է ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ թե՛ երկկողմ մակարդակով, թե՛ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Նախարարը կարևորեց նաև երկրի համար նոր՝ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ ստեղծված երկխոսությունը:
« Մենք շարունակում ենք անվտանգության հարցերին վերաբերող երկխոսությունը ԱՊՀ մի շարք երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի, ինչպես նաև ԵՄ երկրների հետ: Հայաստանը՝ « գործընկերություն հանուն խաղաղության» ձևաչափով փոխգործակցում է ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում է Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում իրականացվող խաղաղարար առաքելություններին»,- նշել է նախարարը: Նա նաև ասել է, որ.
«Ռազմական զսպման համակարգի շրջանակներում մենք շարունակում ենք զինել բանակը բարձր ճշգրտությամբ խոցող զենքերով՝ հակառակորդի հերթական ռազմական արկածախնդրությունը զսպելու համար: Եվ վերջապես, մենք կիրառում ենք նաև նորարարական գաղափարներ՝ կադրային և ֆինանսական ռեսուրսների օգտագործումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով»,- եզրափակել է նախարարը: