04-02-2016 09:54

Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 2 զոհ և 1 վիրավոր

Արագածոտնի մարզում այս գիշեր կրակոցներ են հնչել կա 2 զոհ եւ 1 վիրավոր: Այս տեղեկությունը News.gisher.ru-ին հաստատեցին  ոստիկանության լրատվական ծառայությունից: Կրակոցները հնչել են Թալինի տարածաշրջանի Արագածավան համայնքում, դեպքի հանգամանքները ճշտվում են:Մահացածներն են 40-ամյա Արտյոմ Խամոյանը և 49-ամյա Վարդգես Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի եղբոր որդին է: Գործով արդեն կա ձերբակալված: