Բավ է պառակտվել
29-01-2016 15:22

2015թ. նվազել են թե ամուսնությունները, թե ամուսնալուծությունները

2015թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնությունները 2014թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 6.9%-ով և կազմել 17 603 դեպք: Այս վիճակագրական ցուցանիշներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Ամուսնության ընդհանուր գործակիցը 1 000 բնակչի հաշվով նվազել է 0.4 պրոմիլային կետով և կազմել 5.9 պրոմիլ: Այսինքն 1000 բնակչի համեմատ գրանցվել է մոտ 6 ամուսնություն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա 2015թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնալուծության դեպքերը 2014թ. հունվար- դեկտեմբերի համեմատ, նվազել են 18.4%-ով և կազմել 3 669 դեպք, իսկ ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, նվազել է 0.3 պրոմիլային կետով և կազմել 1.2 պրոմիլ: