Բավ է պառակտվել
19-03-2015 11:43

ՀՀ-ում 2015 թվականին համայնքների խոշորացմանը ուղղված երեք պիլոտային ծրագիր կսկսվի

Հայաստանում 2015 թվականին համայնքների խոշորացմանը ուղղված երեք պիլոտային ծրագիր կսկսվի: Մասնավորապես, այդ ծրագրերը կձեռնարկվեն Լոռու մարզի Թումանյան, Սյունքի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում: Ինչպես հայտնեց կառավարական նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մայիսի 17-ին վերը նշված մարզերի մի շարք համայնքներում նախատեսվում էհանրաքվե անցկացնել, որի ընթացքում տեղի բնակիչները իրենց վերաբերմունքը կհայտնեն մի շարք համայնքների խոշրացման և միավորման նկատմամբ: Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այս ծրագիրը կիրականացվի համայնքների խոշորացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում: Նրա խոսքով՝ տվյալ գործընթացը շարունակական բնույն կկրի: Հանրաքվեները նախապատրաստելու նպատակով կառավարությունը ԿԸՀ պահուստային ֆոնդից հատկացրել է 42 միլիոն դրամ: