Բավ է պառակտվել
09-06-2016 15:22

Հայաստանում զինվորական հոսպիտալների թիվը կավելանա

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ զինվորական հոսպիտալների միջոցով հնարավոր կլինի ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ` ՀՀ ՊՆ գործող պոլիկլինիկայի բազայի վրա «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ կստեղծվի։
ՀՀ զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ապահովման համար ՀՀ ՊՆ գործող ծառայության բազայի վրա կստեղծվի «Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն» պետական հիմնարկ։