Բավ է պառակտվել
02-02-2015 08:35

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: 
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:  
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: 
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: