Բավ է պառակտվել
10-10-2014 10:20

Կին դատավորները մեր երկրում կազմում են ընդհանուր թվի 25%-ից էլ պակաս

Հայաստանում կին-դատավորները կազմում են դատավորների ընդհանուր թվի 25%-ից էլ պակաս: Այս մասին գրում է «The Guardian»-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդի վերջին զեկույցը: Գենդերային հավասարակշռության տեսանկյունից իրավիճակը փոքր-ինչ ավելի լավ է Մեծ Բրիտանիայում, ավելի վատ՝ Ադրբեջանում: Հարեւան երկրում դատավորների շրջանում կանանց թիվը կազմում է 10.5%: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բրիտանական դատավորները Եվրամիությունում ամենաբարձրն են վարձատրվում: Զեկույցի համաձայն, Միացյալ Թագավորության Գերագույն դատարանի 12 դատավորներն այս տարի շուրջ 202 հազար ֆունտ սթեռլինգ են վաստակել (256.206 եվրո): «Եվրոպական դատական համակարգեր. արդարադատության արդյունավետությունն ու որակը» անվանումով զեկույցն ընդգրկել է անդամ բոլոր 47 պետությունները: