Բավ է պառակտվել
01-07-2016 11:51

Այսօր մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը

Հուլիսի 1-ին մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

ՊՆ-ից gisher.news -ին հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության եւ իրավապահ մարմինների կողմից: Զորակոչն առավել օրինական, արդար եւ թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները եւ անօրինական գործողությունները:

Զորակոչի առաջին օրը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել տարածքային զինկոմիսարիատներում:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: