Բավ է պառակտվել
20-10-2014 18:06

Խնջույքի ժամանակ 11 մարդ թունավորվել է շմոլ գազից

Հոկտեմբերի 19-ին` ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 11 քաղաքացի:   Պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 18-ին` ժամը 23.00-ի սահմաններում, Ակունք գյուղում խնջույքի ժամանակ վատ են զգացել իրենց և տեղափոխվել հիվանդանոց:   Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին: