25-06-2015 13:06

Օգոստոսի 1-ից 2000-ական դրամներով կավելանան ընտանեկան նպաստի բազային մասը

Կառավարությունն այսօր որոշեց ՀՀ անապահով խմբերին հատկացվող կենամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների միջին ամսական չափն ավելացնել 2000 դրամով, քանի որ, կառավարության հաշվարկով, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հենց այդ չափով է ավելացնելու նրանց ծախսերը: 
Կառավարությոան հաշվարկը հետևյալն է. «2014 թվականին էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը ընտանիքների կողմից կազմում է շուրջ 200 կվտ. ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ: Էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 ՀՀ դրամով բարձրանալու արդյունքում ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը, միայն էլեկտրաէներգիայի սպառմամբ պայմանավորված, կկազմի շուրջ 1400 ՀՀ դրամ: Սակայն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կհանգեցնի նաև դրանով պայմանավորված ընտանիքների կողմից կատարվող այլ ծախսերի ավելացման: Սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք առանց այն էլ, խնայողական ռեժիմով են օգտագործում էլեկտրաէներգիան, նման մոտեցումը ցանկալի չէ և Որոշման նախագծով առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 2000 (1400+600այլ ծախսեր) ՀՀ դրամի չափով»: 
Իսկ այս փոխհատուցումից կօգտվեն ՀՀ շուրջ 105 000 ընտանիքներ: Ընդունված որոշմամբ, Օգոստոսի 1-ից 2000-ական դրամներով կավելանան ընտանեկան նպաստի բազային մասը, սոցիալական նպաստը և եռամսյակային հրատապ օգնությունը: