Բավ է պառակտվել
12-09-2016 11:41

Այսօր մեռելոց է

Այսօր, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, ննջեցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Նախօրեին Հայ Առաքելական Եկեղեցին նշել է տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Այսօր կառավարության որոշմամբ, Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային, փոխարենը աշխատանքային է հայտարարվել սեպտեմբերի 24-ը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել ՀՀ քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածներից: