Բավ է պառակտվել
10-06-2016 10:54

Գնահատման բազմազգ խումբը եղել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում

Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում հունիսի 7-10-ը ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում գնահատման այց է իրականացրել Էստոնիայի բազմազգ գնահատման խումբը:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գնահատման այցի արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք կատարում է ստանձնած պարտականությունները: Այցի ավարտին տեսչական խումբը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին թափանցիկության և հյուրընկալ վերաբերունքի համար: