Բավ է պառակտվել
08-02-2016 16:58

Նոբելյան դափնեկիրները կհյուրընկալվեն Հայաստանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ապրիլի 11-16-ը կազմակերպում է բացառիկ միջոցառում. հյուրընկալվելու են նոբելյան 5 մրցանակակիրներ մեկ հարկի տակ և դասախոսություններ կվարեն կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով:
Այսպիսով, դասախոսություններով հանդես կգան կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ռոբին Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):
Ինչպես տեղեկացնում են ԵՊԲՀ-ի լրատվական ծառայությունից, երեք օր անընդմեջ նրանք հանդես կգան հանրային և մասնագիտական դասախոսություններով, որոնք նպատակ ունեն ներկայացնելու նոբելյան մրցանակակիրների կողմից առաջ քաշված հայտնագործությունները և մասնագիտական դաշտում ունեցած գիտական ձեռքբերումներն ու բացառիկ հաջողությունները:
Սա աննախադեպ հնարավորություն է տեսնելու և լսելու այն, ինչը փոխել է աշխարհն ու դարձել արժանի՝ նոբելյան ժառանգության: Սա նաև գիտական երկխոսություն ու մտերմիկ զրույցի հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջև: