Բավ է պառակտվել
01-06-2016 14:09

Վանաձորում երեխան օրորոցից ընկել ու մահացել է

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ հունիսի 1-ին, 2 տարեկան երեխա է մահացել։  Տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Մեր տեղեկություններով, երեխան օրորոցում է եղել և այնտեղից ընկնելու հետևանքով է մահացել։ Փոքրիկը ՌԴ քաղաքացի էր: Դեպքի հանգամանքները պարզվում են։