26-03-2016 09:31

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00.11-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 25, 20.11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.090 և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկանում ենք, որերկրաշարժը գրանցվել է Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ: