Բավ է պառակտվել
17-08-2015 09:54

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը ցավակցում է

Օգոստոսի 15-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվում, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտակայքում` «Անի» կայարանի ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնում մեկ մարտական հաշվարկ և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար:

Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվում, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Անիի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ` 1963 թ. ծնված Կարապետ Այվազյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին ՀՓՋ հրամանատարը մահանում է:

Կարապետ Այվազյանն ամուսնացած էր և ուներ երկու որդի:

Անիի ՀՓՋ հրամանատարը փորձառու փրկարար էր, սրտացավ ու նվիրված իր գործին և ընկերներին, օժտված բարձր պատասխանատվության զգացումով: Գործընկերների խոսքերով` հերոսություն ասվածը նրա ամենօրյա աշխատանքն էր ու սովորական պարտականություն: Հրամանատարն առաջինն էր օգնության ձեռք մեկնում բոլորին և ամեն հարցում առանց խտրականության: Աշխատանքային վերջին օրն էլ, գիտակցելով մեծ խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի բարդությունը, նա դեպքի վայր է կանչում նաև հերթափոխից ազատ անձնակազմին ու անձամբ մեկնում հրդեհաշիջման:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը խոր վշտով ցավակցում է Կ. Այվազյանի հարազատներին և գործընկերներին: