Բավ է պառակտվել
20-02-2017 18:42

Ռուսաստանից օղու խոշոր խմբաքանակի մաքսանենգության փորձ է կանխվել

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները կանխել են մաքսատան կանոնների խախտման խոշոր փորձ. Այդ մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փետրվարի 16-ին «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում ՊԵԿ աշխատակիցները «Rapiskan» ռենտգեն համակարգով զննման են ենթարկել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող բեռը և արձանագրել խոշոր խախտում:
Օպերատիվ տվյալները մշակելիս, ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված ավելի քան 20 տոննա գիպսաստվարաթղթային սալիկից բացի, բեռնատարում կա նաև մաքսային հսկողությունից թաքցված 25 արկղ՝ շուրջ 270 լիտր օղիով:
Նշենք, որ ներկրվող ալկոհոլային խմիչքները պետք է ունենան ՀՀ ակցիզային դրոշմանիշեր, սակայն չհայտարարագրված օղիների վրա բացակայում էին ոչ միայն ՀՀ, այլև ՌԴ ակցիզային դրոշմանիշերը:
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն: