Բավ է պառակտվել
14-08-2014 18:15

Մոսկվայի պետական համալսարանը մասնաճյուղ կունենա Հայաստանում

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Օգոստոսի 14-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին պետք է ներկայացնել մասնաճյուղի գործունեությունը ֆինանսավորելու առաջարկություն ներկայացրած ներդնող կազմակերպության տվյալները:
«Սահմանված կարգով և ժամկետներում պետք է առաջարկություն ներկայացնել ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի շրջանակում ֆինանսավորելու վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Հարությունյանը:
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը Ռուսաստանի ամենամեծ բուհն է: ՄՊՀ-ն ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն և մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր։ Համալսարանում կրթություն է ստանում ավելի քան 32.5 հազար ուսանող, 4.5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բաժանմունքների ավելի քան 10 հազար ունկնդիր, այսինքն` մոտ 47 հազար մարդ։