02-12-2016 08:56

Հայաստանում հանգստյան օրերին կցրտի. Հայհիդրոմետ

Օդի ջերմաստիճանը Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին կնվազի 2-5 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը:

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում գիշերային ժամերին սպասվում է մինչև 10 աստիճան ցուրտ:

Երևանում ցերեկն օդը կտաքանա մինչև 6-8 աստիճան տաքություն, հաջորդ երեք օրերին սնդիկի սյունը ցույց կտա 4-6 աստիճան տաքություն, իսկ դեկտեմբերի 6-ից օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 1-3 աստիճան տաքություն: Շաբաթ և կիրակի օրերին գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսվում է 3-5 աստիճան ցուրտ:

Հայաստանի մի շարք մարզերում դեկտեմբերի 2-ին, 3-ին և 6-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, իսկ դեկտեմբերի 3-ի ցերեկը և դեկտեմբերի 4-5-ին չոր եղանակ կդիտվի:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մետր վայրկյան արագությամբ: