Բավ է պառակտվել
05-12-2016 10:00

Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Շիրակում, Կոտայքում և Գեղարքունիքում, ինչպես նաև Արագածոտնի լեռներում և Վայոց Ձորում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9–ի գիշերը կնվազի` հասնելով -17...-22 աստիճանի։

Երևանում երկուշաբթի ցերեկը օդի ջերմաստիճանը սպասվում է +2...+4, հետագա չորս օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի 0...+2 աստիճանի սահմանում։ Դեկտեմբերի 9–ի գիշերը Երևանում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -8...-10–ի սահմանում։

Դեկտեմբերի 5–ի ցերեկը և դեկտեմբերի 6–ի գիշերը երկրի մարզերից շատերում և Երևանում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Տեղումներ են հնարավոր նաև դեկտեմբերի 6–ի ցերեկը հարավային շրջաններում, իսկ դեկտեմբերի 7–9–ի կանխատեսվում է չոր եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, իսկ դեկտեմբերի 5–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20–25 մ/վ։