Բավ է պառակտվել
16-04-2016 09:40

Գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Ապրիլի 16-ին, ժամը 01.54-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.49-ին երկաթգծի 2718 կմ-ի ՊԻ կետ 10-ի մոտակայքում (Գյումրի-Մայիսյան հատված) բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրիից Վրաստանի Հանրապետություն ուղեւորվող գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու (65-70 տարեկան): Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովելով անհրաժեշտ լուսավորություն՝ քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: