Բավ է պառակտվել
18-03-2016 10:15

Մասիսում բախվել են գնացքը և մարդատար մեքենան

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 17-ին, ժամը 23.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Գործարանային փողոցի մոտակայքում բախվել են գնացքը եւ մարդատար ավտոմեքենան, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Կանչի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 05 ՕՕ 481 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 29-ամյա Է. Զ.) եւ ВЛ10У631 էլեկտրագնացքը, ինչի հետեւանքով Է. Զ.-ն, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը եւ ավտոմեքենան հեռացրել են երկաթգծից: