Բավ է պառակտվել
04-02-2015 09:46

+22-ը Հայաստանի պատմության համար ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է

«Ի հեճուկս կանխատեսումների, երեկ Երևանում ձմեռային ջերմության նոր ռեկորդ չի սահմանվել: Ընդամենը կրկնվել է 1966 թվականի ռեկորդը՝ +15 աստիճան: Իջևանի և Կաուանի տարածաշրջաններում երեկ գրանցվել է +22 աստիճան»,-գրում է «Հայկական ժամանակ»-ն ու հավելում  որ Հայհիդրոմետից հավաստիացնում են, որ +22-ը Հայաստանի պատմության համար ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է: Պարբերականի  երեկվա համարում  վերջիններս գրել էին, թե 1966 թվականին էլ Կապանում եղել է +22: Նախօրեին պարզ է դարձել , որ սա Հայհիդրոմետից մեզ ուղարկված պատասխանում տեղ գտած վրիպակի հետևանք է: Իրականում մինչև երեկ Հայաստանի ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը եղել է 18.6 աստիճան, որը գրանցվել է 1966 թվականին Կապանում: