29-08-2016 12:14

Երևանի օդանավակայանում ԱՄՆ հայցով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի

Երևանի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել` ԱՄՆ-ի հայցով, հայտնել են իրավապահ մարմինները: Ձերբակալվածի անունը Սերգեյ Միրոնով է, հաղորդվում է, որ նա ՏՏ ոլորտի մասնագետ է: Աղբյուրը նշում է, որ ամերիկյան իշխանությունները նրան նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել` զենք վաճառելու կասկածանքով: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է ձերբակալվածի փաստաբան Կարեն Ներսիսյանը: Նրա խոսքով, Միրոնովին մեղադրանք է ներկայացվել 50.000 դոլար գումարի լվացման և տեխնոլոգիաների փոխանցման համար: Սակայն նա չի ունեցել ռազմական տեխնիկայի հասանելիություն, այլ աշխատել է ռուս-բելառուսական ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնում՝ որպես ղեկավար, հայտնել է փաստաբանը: Ներսիսյանը հայտնել է, որ Միրոնովը Հայաստանում հանգստանալիս է եղել: ԱՄՆ-ում նա եղել է ընդամենը մեկ անգամ` 2013-ին, այնտեղ նա մեկ շաբաթ գործուղման է եղել: Այժմ նա գտնվում է մեկուսարանում: Դատարանը կորոշի նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը: