Բավ է պառակտվել
02-06-2015 11:03

ՊՆ բեռնատար` 20 զինծառայողներով շրջվել է

Հունիսի 1-ին Սիսիանի Անգեղակոթ գյուղում զինվորական «Ուրալ» մակնիշի մեքենան, որի թափքում եղել են 20 զինծառայողներ, շրջվել է: Gisher.news-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողներից ոչ մեկ ծանր վնասվածքներ չի ստացել: «Միայն նրանցից երեքը թեթև քերծվածքներ են ունեցել: Առաջնային բուժօգնություն են ստացել Սիսիանի հոսպիտալում ու դուրս գրվել»,-ասաց գերատեսչության խոսնակը: