Բավ է պառակտվել
22-08-2016 09:58

ՀՀ-ում տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայում. դուստրը նետվել է մեքենայից

Նախօրեին՝ օգոստոսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատված՝ Չարենցավանի վարչական շրջան, որտեղ Samand մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությանը վատացել է, և նա տեղափոխելիս մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաև մահացածի աղջիկը, ով տեսնելով, որ հայրը մահացել է, բացել է մեքենայի դուռը և իրեն դուրս նետել և տեղում մահացել է։

Մահացած տղամարդու կինը, 2 տղաները, հարսն ու թոռը նույնպես եղել են ավտոմեքենայում։ Դեպքի մասին Չարենցավանի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացած տղամարդը Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի բնակիչ 56-ամյա Մերուժան Հարությունյանն է, իսկ նրա աղջիկը` նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Թամարա Հարությունյանը։