08-11-2017 13:51

Հայաստանում մասնավոր օդաչուների ուսուցման կենտրոն է բացվել

 

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Ավիաուսումնական կենտրոնում բացվել է տարածաշրջանում նախադեպը չունեցող, մասնավոր օդաչուների պատրաստմամբ զբաղվող կենտրոն, այս մասին հայտնել է վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
« Այս եզակի կենտրոնը Հայաստանին թույլ կտա ոչ միայն հետ չմնալ փոքր ավիացիայի զարգացման համաշխարհային միտումներից, այլ նաև թույլ կտա դառնալ տարածաշրջանային առաջատար՝ մասնավոր օդաչուների պատրաստման հարցում»,- ասել է Ավետիսյանը:
Նա նաև ընդգծել է, որ կենտրոնով արդեն իսկ հասցրել են հետաքրքրվել Վրաստանից և Ռուսաստանից, որտեղից էլ եղել է ուսուցում ստանալու առաջին հայտը:
Մասնավոր օդաչուների կենտրոնում ուսուցումը կարժենա 10 մլն դրամ, իսկ ուսումնական կուրսի տևողությունը, որը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ, նախատեսված է մոտ երկու ամիս: