Բավ է պառակտվել
27-05-2016 15:22

Հայաստանում օծվել Է ռուսական ավիաբազայի ուղղաթիռների Էսկադրիլիան

Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում կատարվել Է Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ փոխադրական-գրոհիչ ուղղաթիռների Էսկադրիլիայի օծման ծես: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Ուղղաթիռները և բանակային օդուժի Էսկադրիլիայի զինծառայողներն օծվել են զորամիավորման հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական վարդապետ Անդրեյի (Վացի) կողմից: Ներկայում ավիացիոն միավորման ուղղաթիռների անձնակազմերը օրվա ցերեկային ու գիշերային ժամերին կատարելագործում են իրենց հմտությունները օդում և ցամաքում պարզ և բարդ օդերևութաբանական պայմաններում: 2015 թվականին օծվել են ՄիԳ-29 կործանիչների Էսկադրիլիայի ինքնաթիռները: