16-12-2016 15:46

Հայտնի են «Հայաստանի № 1 Ազգային ապրանքանիշ» մրցանակաբաշխության հաղթողները:

Ուրբաթ օրը Երևանում հայտարարվել են «Հայաստանի №1 ազգային ապրանքանիշ-2016» 4-րդ ամենամյա մրցանակաբաշխության տասը նոմինացիաների հաղթողները:
«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ, և մրցանակաբաշխության կազմակերպիչ Աշոտ Միրզոյանի փոխանցմամբ հաղթողներ են ճանաչվել հետևյալ ընկերությունները.
«Գարեջուր» նոմինացիայում՝ «Կիլիկիա» ընկերության արտադրանքը, «նրբերշիկ»՝ «Աթենք» ընկերության արտադրանքը, «շոկոլադե պանրիկ»՝ «Մարիաննա» կաթնամթերքի արտադրության ընկերության արտադրանքը, «հաց»՝ Սևանի հացաբուլկեղենի գործարանը,« օղի»՝ «H2O» օղին, «յոգուրտ»՝ Մարիաննա» ընկերության արտադրանքը, «համեմունքներ»՝ «Հալեպ» բրենդը, «կոշիկ»՝ «SALI» բրենդը, «տեքստիլ»՝ «Alex Textile»-ը, «տաքսի սերվիս»՝ «Անի+»-ը:
« Մրցանակաբաշխության գլխավոր նպատակը՝ հայկական ապրանքանիշերի զարգացմանն աջակցելն է: Մենք սա անում ենք, որպեսզի մեր սպառողները ճանաչեն ամենաորակյալ ապրանքանիշերն ու ապրանքները: Մենք ձգտում ենք այն բանին, որ Հայաստանում չլինեն անորակ ապրանքներ»,- հայտարարել է «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աշոտ Միրզոյանը:
Նշենք, որ «Կոշիկ», «տեքստիլ» և «տաքսի սերվիս» նոմինացիաներն առաջին անգամ էին մասնակցում մրցանակաբաշխությանը և Աշոտ Միրզոյանի խոսքերով այս երեք ոլորտում աշխատող հայրենական արտադրողների միջև շուկայում առկա է մեծ մրցակցություն:
Հավելենք, որ հայրենական լավագույն ապրանքանիշի քվեարկությունը ընթացել է նոյեմբերի 10-ից 30-ը:
«№ 1 Ազգային ապրանքանիշ» մրցանակը, որին արժանանում են հաղթող ընկերությունները՝ ապրանքների և ծառայությունների որակի յուրատեսակ նշան է, որը հիմնված է ազգային վստահության վրա: «№ 1 Ազգային ապրանքանիշ» տիտղոսի շնորհումը թույլ է տալիս, որ արտադրողները լավագույնը համարվեն և մրցանակաբաշխության խորհրդանիշը օգտագործեն իրենց արտադրանքի փաթեթավորման վրա:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են « Տաշիր» ընկերությունների խումբը, «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ն և «Armenian Brands» նախագիծը: