20-08-2016 10:40

Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն. առաջիկա 5 օրվա կանխատեսում

Օգոստոսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Հանրապետության տարածքում օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: