03-12-2016 09:47

Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում

Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, դեկտեմբերի 3–ին ձյան տեսքով տեղումներ են սպասվում լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ դեկտեմբերի 5–6–ը` մարզերից շատերում և Երևանում, նոյեմբերի 7–ի գիշերը`հարավային շրջաններում։

Միաժամանակ, դեկտեմբերի 4–ին սպասվում է չոր եղանակ։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ դեկտեմբերի 3–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 20–25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը շաբաթ լույս կիրակի գիշերը կնվազի 2–4 աստիճանով, իսկ հետագա երկու օրերին` 4–6 աստիճանով։

Երևանում հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է +4...+6 աստիճանի սահմանում, երկուշաբթի կնվազի 2 աստիճանով և հետագա երկու օրերին կկազմի 0...+2 աստիճան։