Բավ է պառակտվել
18-11-2016 11:59

Պայմանագրային զինծառայողի` հրազենային վնասվածքով դի է հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախօրեին ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դին` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (Ինքնասպանության հասցնելը սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։