15-09-2016 09:43

Հայաստանում սկսվել Է ռուս զինվորական ինժեներների ճամբարային հավաքը

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել Է ինժեներական զորքերի ստորաբաժանումների ճամբարային հավաքը: Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներին, որոնք կտեւեն մեկ ամիս, մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ եւ շուրջ 20 միավոր ռազմական հատուկ տեխնիկա:

Դաշտային պարապմունքների ընթացքում սակրավոր ինժեներները կատարում են մարտավարական, կրակային պատրաստության, տեղանքի բարդ բարձրլեռնային պայմաններում ռազմական տեխնիկայի վարման ավելի քան 20 հատուկ նորմատիվներ:

Զինծառայողները նաեւ կսովորեն ծավալել ՍԿՕ-10 «Հիգիենա» ջրի հայթայթման եւ մաքրման կայանններ եւ կմշակեն ինժեներական ապահովման տարբեր հարցեր: «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» հետախուզման արդի համալիրների օգտագործմամբ զինվորական ինժեներները զորավարժարանների լուսա- եւ տեսանկարահանումներ կկատարեն Անդրկովկասում ռուսական միավորման մոտոհրաձգային, տանկային եւ հրետանային ստորաբաժանումների համար ամրաշինական շինություններ կառուցելու նպատակով: