Բավ է պառակտվել
09-03-2016 14:47

Ռուսական ռազմակայանի ինժեներները ճամբարային հավաք են անցկացնում ՀՀ-ում

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է ինժեներական զորքերի ստորաբաժանումների ճամբարային հավաքը: Ուսումնական միջոցառումներին, որոնք տեղի են ունենում «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում, մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ և շուրջ 20 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:  Ինչպես  տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «գործնական պարապմունքների նախաշեմին զնծառայողների հետ անցկացվել է ուսուցման տեսական դասընթաց: Պարապմունքներում ինժեներները սովորել են ինժեներական շինությունների կառուցման տեխնոլոգիաները, ուսումնասիրել զանազան արգելափակոցների կառուցման և հաղթահարման միջոցները»: 


Դաշտային ճամբարային հավաքի ընթացքում սակրավոր-ինժեներները յուրացնում են տեղանքի բարդ բարձրլեռնային պայմաններում մարտավարական, կրակային պատրաստության, ռազմական տեխնիկայի վարման շուրջ 20 տարբեր նորմատիվներ: 
«Զինծառայողները նաև կսովորեն տեղակայել ՍԿՕ-10 «Հիգիենա» ջրի ստացման և զտման կայանը և կուսումնասիրեն Անդրկովկասում ռուսական զորամիավորման մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումների ինժեներական ապահովման լայն շրջանակի հարցեր»,- ասված է օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: