Բավ է պառակտվել
25-12-2014 11:05

Հայաստանում սկսվել են զինվորական բժիշկների հավաքները

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զինափորձարանում սկսվել են բժշկական վաշտի և 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի կառուցվածքային սորաբաժանման զինվորական բժիշկների համատեղ հավաքները: Շուրջ 100 զինծառայողներ հոսպիտալի պետ բժշկական ծառայության փոխգնդապետ Ֆելիքս Գոռլովի ղեկավարությամբ երեք օրվա ընթացքում կանցնեն հատուկ գործնական դասընթաց: «Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պարապմունքների ընթացքում սանիտարական հրահանգիչները, սանիտար-հրաձիգները և ֆելդշերները, որոնք վերջերս են ժամանել Ռուսաստանի զորամասերից, կկատարելագործեն մարտական գործողությունների ընթացքում պայմանական հիվանդներին և տուժած զինծառայողներին տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալուց օգնություն ցույց տալու մեթոդիկան: Պարապմունքների ընթացքում առաձնահատուկ ուշադրություն կնվիրվի ծովի մակերևույթից 1500-ից մինչև 2500 մետր բարձրության վրա դաշտային պայմաններում տուժածներին օգնություն ցույց տալու եղանակների և գործողությունների յուրացմանը: