Բավ է պառակտվել
09-02-2015 10:16

Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն: Սիսիանի եւ Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է: Ողջ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան, սաստիկ գետնաբքի եւ անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Բուք է սկսվել Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: