Բավ է պառակտվել
24-02-2016 09:16

Հայաստանում 2,5անգամ նվազել է հղիության ընդհատումների թիվը

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացման հարցերը.տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Քննարկման ընթացքում, մասնավորապես նշվել է, որ հանրապետության ամբողջ տարածքում ընտանիքի պլանավորման ծառայությունների ստեղծման, ժամանակակից հակաբեղմնավորիչների տրամադրման, բնակչության իրազեկման բարձրացման և բժշկական անձնակազմի գիտելիքների բարձրացման շնորհիվ 2,5անգամ նվազել է հղիության ընդհատումների թիվը, ինչը հանգեցրել է երկրորդային անպտղության 2,5 անգամ կրճատման, ինչպես նաև մայրական մահացության դեպքերի նվազեցման: