Բավ է պառակտվել
04-10-2014 15:52

Հայաստանում գայլերի չհիմնավորված սպանդ է. ակտիվիստ


Հայաստանում գայլերի չհիմնավորված ոչնչացման քաղաքականություն է տարվում, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց կենդանիների իրավունքների պաշտպան, ակտիվիստ Կարինե Փանոսյանը։
Նա նշեց, որ աշխարհում կան մի քանի տասնյակ կենդանիներ, որոնց գոյությանը վտանգ է սպառնում։ «Վախենում եմ, որ մի քանի տարուց Հայաստանում գայլ չի մնա։ Գայլը անտառի սանիտարն է, սա նշանակում է, որ նա պահպանում է անտառի էկոլոգիական միջավայրը, նպաստում, որ այն համապատասխանի այն կենսակլիմայական միջավայրին, որն անհրաժեշտ է նաեւ մարդու գոյության համար։
Բայց մենք ոչնչացնում ենք գայլերին, քանի որ խախտել ենք նրանց միջավայրը՝ չվերահսկելով անտառների որսը»,- նշել է Կարինե Փանոսյանը։
Փաստացի, ըստ նրա, անտառում կենդանիներ չկան, եւ ընտրություն չունենալով՝ գայլը ընտանի կենդանիների վրա է հարձակվում։
Նշենք, այս մասին քանիցս խոսվել է։ Նապաստակների եւ մանր այլ կենդանիների չվերահսկվող որսը հանգեցրել է նրան, որ քաղցած գայլերը անգամ ամռանն են սկսել հարձակվել ոչխարների վրա։
Կառավարությունն էլ գայլերի եւ աղվեսների ոչնչացումը թույլատրելուց բացի այլ խելացի ելք չի գտել։