01-09-2016 16:15

Հայաստանում կադրային սպաներ են պատրաստելու

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին կից գործող հրամանատարաշտաբային ֆակուլտետի (մագիստրատուրա) բացումը թույլ կտա հայ սպաների ուսուցման գործընթացը կազմակերպել երկրի ներսում, այլ ոչ թե դրանից դուրս։ Սեպտեմբերի 1-ին ֆակուլտետի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին նաև նախագահ Սերժ Սարգսյանը և բարձրագույն ռազմական հրամանատարության ներկայացուցիչներ։ Այդ կրթական հաստատությանը մեծ նշանակություն տալով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ռազմական կրթության զարգացումը կարևորագույն հարց է, և այդ ուղղությամբ վերջին տարիներին հետևողական աշխատանքներ են տարվում։ «Հայկական բանակի սպան պետք է սովորի, որպեսզի հետո համալրի իր գիտելիքները գործնականում։ Ամեն ինչ սկսվում է մինչև բանակի շարքերն անցնելուց, հետո մարտավարական օղակի զինծառայողներն ուսուցում են ստանում երկու ռազմական համալսարաններում։ Այս հրամանատարաշտաբային ֆակուլտետում զինվորականները մագիստրոսի աստիճան են ստանալու։ Սա, ըստ էության, մեր ռազմական ակադեմիան է», — ասաց Օհանյանը։ Սպաների ուսուցման վերջին փուլը ռազմավարականն է, որը պետք է անցկացվի վերջերս բացված պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում։ Համալիրը թույլ կտա սպաներին՝ զարգացնել օպերատիվ մտածողությունը, արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում և համապատասխան որոշումներ կայացնել։ Կ րթական կենտրոնը համալրված է անհրաժեշտ ամեն ինչով՝ գիտելիքներ ստանալու համար։ 17 լսարաններից 6-ը մասնագիտացված են, որոշ դասախոսություններ կանցկացվեն սեմինարների տեսքով։
Սեյրան Օհանյանի խոսքով, այստեղ դասավանդելու են մասնագետներ ոչ միայն Հայաստանից, որոնք հարուստ փորձ ունեն, այլև ՀԱՊԿ անդամ պետություններից և արևմտյան երկրներից։ Անկախ նրանից, որ ֆակուլտետի շենքը բացվել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, պարապմունքները սկսվել են դեռևս 2013 թվականին (Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շենքում)։ Ֆակուլտետում ուսուցման տևողությունը 11 ամիս է։ 2013-2014 թվականներին այն ունեցել է 39 շրջանավարտ։ Ինչպես հայտնել է ՀՀ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, եթե նախկինում սպաները, որոնք այդ կարիերայի ճանապարհն էին անցնում, պետք է զբաղեցնեին ավելի բարձր պաշտոններ, ապա այժմ դրա անհրաժեշտությունը չկա։ Ռազմական կրթությունը ուսուցման երեք աստիճան է ենթադրում։
Առաջին մակարդակն ապահովում են Հայաստանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը։ Նրանք ընդունում են նորեկների, ճանապարհում՝ երիտասարդ սպաների` դասակի հրամանատարներին։ Երկրորդ փուլը (մագիստրատուրան) վերը նշված ֆակուլտետն է, որի շրջանավարտները լինելու են կորպուսների և գնդի, ինչպես նաև այլ միավորումների հրամանատարների տեղակալներ։ Երրորդ մակարդակում սպաներն ուսում են ստանալու վերջերս բացված պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում։ Այստեղ նախապատրաստելու են բարձրագույն հրամանատարության օղակի սպաների։ «Ռազմական կրթությունն է Հայաստանի անկախության գրավականը», — ասաց Տոնոյանը։