Բավ է պառակտվել
25-01-2016 14:09

Զինված խմբի գործով կալանավորված երկու անձի ազատ են արձակել


Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված Հայկ և Հրանտ Վարդանյաններն այսօր ազատ են արձակվել: Այս մասին հայտնեց նրանց պաշտպան Լեւոն Բաղդասարյան:Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ այսօր ազատ է արձակվել նաև Լիլիթ Թորոսյանը: Օրեր առաջ դատարանի որոշմամբ երկամսյա ժամկետով երկարաձգվել էր զինված խմբի մի քանի անդամների կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի, տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր , նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: